«Ոսկե» վիզաների հունական ծրագիրն ամենապոպուլյարն է դարձել Եվրոպայում
Enterprise Greece հունական ներդրումային գործակալությունը տեղեկացրել է, որ 2018 թվականի սկզբից երկրի իշխանությունների կողմից ներդրումների դիմաց 2968 բնակության թույլտվություն է տրվել, ինչը «ոսկե» վիզաների հունական ծրագիրն ամենապոպուլյարն է դարձրել Եվրոպայում, փոխանցում է Kommersant.ru- ն:
Գործակալության տվյալներով՝ 2013 թվականին ծրագրի բացումից ի վեր Հունաստանը բնակության թույլտվություն է տրամադրել 20456 արտասահմանցու, ինչը 6 հազարով ավել է, քան նախկինում առաջին տեղը զբաղեցնող Պորտուգալիայից: Հաղորդվում է, որ «ոսկե» վիզաների մեծ մասը տրվել է Չինաստանի քաղաքացիներին (47 տոկոս):
Փորձագետները ներդրումների դիմաց բնակության թույլտվության տրամադրման հունական ծրագիրը Եվրոպայում ամենաարագ եւ ամենաէժաններից մեկն են անվանում Հունաստանի բնակության թույլտվությունը հնարավորություն է տալիս ազատորեն տեղաշարժվել Շենգենյան գոտու երկրներով, բացի այդ, բացակայում է փաստաթղթի ձեռքբերման եւ երկարաձգման համար երկրում մնալու նվազագույն ժամկետը: 250 հազար եվրո արժեքով գույքի ձեռքբերումը բավարար հիմք է համարվում բնակության թույլտվության տրամադրման համար: