Բուխարեստում շարունակվում են հակակառավարական ցույցերը
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ Agerpres գործակալությանը հղումով՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող ցույցերին մասնակցում է ավելի քան 10 հազար մարդ:
Գործակալության տվյալներով՝ ցուցարարների մի մասը լքել է Հաղթանակի հրապարակը՝ քայլերթով շարժվելով դեպի խորհրդարանի շենքը:
Ցույցը խաղաղ բնույթ է կրում: Ցուցարարներն իրենց հետ ունեն Ռումինիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ևԿանադայի դրոշներ, ինչպես նաև վուվուզելներ ու թմբուկներ:
Այնուամենայնիվ՝ իրավապահ մարմինների աշխատակիցնեը բերման են ենթարկել մի տղամարդու, ով «իրեն կասկածելի էր պահում»: