Հունաստանում բռնկված հրդեհը խոշոր մասշտաբների է հասել. երկու բնակավայր տարհանվել է
Օգոստոսի 12-ին հունական Էվբեյա կղզում ուժգին անտառային հրդեհ է բռնկվել, երկու բնակավայր տարհանվել է:
Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հունաստանի հրշեջ ծառայությանը:
Ըստ ծառայության տվյալների՝ ցերեկը բռնկված հրդեհը քամիների պատճառով խոշոր մասշտաբների է հասել և այժմ տարածվում է տեղական Կոնդոդեսպոտի բնակավայրի՝ սոճիներով ծածկված տեղանքի վրա: Հրդեհը մարում է ավելի քան 200 մարդ, ներգրավված են 67 հրշեջ ավտոմեքենա, հինգ ուղղաթիռ և վեց ինքնաթիռ:
Կանխարգելման նպատակով տարհանվել են Կոնդոդեսպոտի և Ստավրոս բնակավայրերը:
Հուլիսին Աթենքի շուրջ ուժգին անտառային հրդեհներ էին բռնկվել: Ատտիկա մայրաքաղաքային շրջանի արևելքում 94 մարդ է զոհվել:Ողբերգության պատճառներից մեկը համարվում է այն, որ իշխանությունները չեն կարողացել իրականացնել բնակչությանը տարհանումը: