Ռուսաստանը պատրաստակամ է Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար վիզաների ռեժիմի ազատականացմանը
Օգոստոսի 13-14-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի երկու երկրների քաղաքացիների այցերի ռեժիմի պարզեցման հեռանկարները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների միջև հարաբերությունների սառեցման ֆոնին:
«Նախատեսվում է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղևորությունների ռեժիմի պարզեցման հեռանկարները: Մենք հաստատում ենք Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար վիզաների ռեժիմի ազատականացման մեր պատրաստակամությունը»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ: