Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցը, որի նկատմամբ Հայաստանում հետաքննություն է ընթանում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկվեն, սա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդրահարույց է դարձել»,- ասել է Նազարբաևը:
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ավելի լայն հարաբերություններին, այստեղ շատ մեծ օրակարգ, մեծ ծրագրեր կան: Կան նաև խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են նրանք, որոնց մասին դուք այժմ հիշատակեցիք»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: