«Մենք չենք հանձնվի». էրդողանի պատասխանն ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը մետաղների և ալյումինի համար մաքսատուրքերի բարձրացման մասին, հայտարարել է պատասխան քայլեր ձեռնարկելու մտադրության մասին:
Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, նա ասել է կիրակի օրը Տրաբզոն քաղաքում իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է A Haber հեռուստաալիքով:
«Այն, ինչին նրանց չհաջողվեց հասնել սադրանքների և հեղաշրջման միջոցով, այժմ փորձում են իրականացնել ֆինանսներով, սա կոչվում է տնտեսական պատերազմ: Մենք հասկացել ենք ձեր խաղը և քայլեր կձեռնարկենք,- ընդգծել է նա:- Մենք չենք հանձնվի: Դուք հարձակվում եք մեզ վրա դոլարներով, այդ դեպքում մենք մեր խնդիրներն իրականացնելու այլ ուղիներ կգտնենք»: