Ստորագրվել է Կասպիցի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան (տեսանյութ)
Ակտաուում Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ է, որի վրա աշխատանք էր տարվում 2 տասնամյակ՝ 1996 թվականից: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ըստ Կոնվենցիայի՝ Կասպիցի ջրային մակերեւույթի հիմնական մակերեսը կողմերն ընդհանուր կօգտագործեն, իսկ հատակը և ընդերքը հարեւան պետությունները հատվածների կբաժանեն ըստ նրանց միջև պայմանավորվածությունների: