Թրամփը ատում էր Օբամային սևամորթ լինելու համար. Թրամփի նախկին խորհրդականի սկանդալային բացահայտումները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խոհրդական Օմարոսա Նյումանը 72-ամյա ղեկավարին մեղադրել է ռասիստ լինելու մեջ՝ ընդգծելով, որ նա անընդհատ «նեգր» բառն էր օգտագործում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Նյումանն այս մասին գրել է իր հուշագրերում՝ պնդելով, որ կան ձայնագրություններ, որոնցում Թրամփն անընդհատ «նեգր» բառն է օգտագործում:
Հետաքրքրական է, որ Նյումանը, որը Թրամփի հետ ծանոթ է ու աշխատել է դեռևս 2005թ.-ից, ուշագրավ բացահայտումներ է արել նախագահի՝ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Բարաք Օբամայի նկատմամբ վերաբերմունքի մասին:
«Նա հաճախ էր խոսում Բարաք Օբամայի մասին: Նա նրան ատում էր: Թեև երբեք չէր բացատրում, թե ինչու, բայց ես վստահ եմ, որ պատճառն Օբամայի՝ սևամորթ լինելն էր»,-նշել է կինը:
Հիշեցնենք, որ հունվարին Թրամփը ռասիստական սկանդալի կիզակետում էր հայտնվել, քանի որ Հաիթին, Էլ Սալվադորն ու աֆրիկյան պետությունները «կեղտոտ ծակեր» էր անվանել: