Բուխարեստում ցույցերի պատճառով տուժել է 455 քաղաքացի
Բուխարեստում ցուցարարների և ոստիկանների զանգվածայի բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 455-ի: Օգոստոսի 10-ին և 11-ին Ռումինիայի մայրաքաղաքում ցույց է տեղի ունեցել կառավարության հրաժարականի պահանջով: Ցուցարարները բողոքում են կոռուպցիայից և ցածր աշխատավարձերից:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը ոստիկանության գործողությունները չափից դուրս կոշտ է անվանել: