Ռուսաստանը կրկին հաղթեց Տանկային բիաթլոնում
Տանկային բիաթլոնի՝ օգոստոսի 12-ին կայացած եզրափակիչ փուլում Ռուսաստանի զինված ուժերի տանկային թիմը ելույթն ավարտել է 1 ժամ 44 վայրկյանում՝ գրանցելով առաջին արդյունքը:
ՌԴ ԶՈւ տանկը «Տանկային բիաթլոնի» եզրափակիչ փուլում
Երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Ղազախստանի ներկայացուցիչները, ովքեր մրցատարածությունն անցել են 15 րոպե ուշ (1 ժ 45 ր 40 վրկ) գրանցելով: Երրորդ տեղով ելույթն ավարտել է Չինաստանը (1 ժ 46 ր 5 վրկ), չորրորդ տեղով՝ Բելառուսը ( 1 ժ 46 ր 51 վրկ):
Նշենք, որ Բելառուսի և Ղազախստանի թիմերը Հայաստանի մրցակիցներն էին կիսաեզրափակիչ փուլում, որտեղ զբաղեցրել էին համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղը:
Տանկերի մրցավազքին մասնակցում էին 19 երկրի թիմեր, այդ թվում՝ Ադրբեջանի, Իրանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Չինաստանի: 19 երկրից առաջին փուլն հաղթահարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել 12 երկիր:
Տանկային մրցույթն «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում նաև «Տանկային բիաթլոնը», առանձին ձևաչափով անցկացվում էին նաև մինչ այդ: