Ավելի քան 60 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա տարեսկզբից
Այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա հասած փախստականների և միգրանտների թիվը գերազանցում է 60 հազարը։ Ավելի քան 1520 մարդ մահացել կամ անհայտ կորել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը։
«Օգոստոսի 8-ի դրությամբ Եվրոպա է հասել 60 հազար 309 փախստական և միգրանտ, մահացել է 1524 մարդ, այդ թվում տասը հենց այս շաբաթ»,- հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչը։
Ավելի քան 24,6 հազար փախստականի և միգրանտի ընդունել է Իսպանիան, շուրջ 19 հազարին՝ Իտալիան, շուրջ 16,5 հազարի՝ Հունաստանը, շուրջ 250-ին՝ Մալթան, ավելի քան 100-ին՝ Կիպրոսը։
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում Միջերկրական ծովով Եվրոպա էր հասել ավելի քան 117 հազար փախստական և միգրանտ, իսկ 2016-ին՝ ավելի քան 263 հազար։
Ամբողջ աշխարհում Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով, 2018 թվականի սկզբից մահացել է 2370 միգրանտ և փախստական։ Միջերկրածովյան երթուղին դեպի Եվրոպա միգրանտների համար մնում է ամենավտանգավորը։