Հանգստանալու համար Եվրոպայի լավագույն մայրաքաղաքները
Spa Seekers-ի փորձագետները վերլուծել են եվրոպական մայրաքաղաքները և Կոպենհագենն անվանել հանգստի համար ամենահարմարը: Այս մասին գրում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Երկրորդ հորիզոնականում Լյուքսեմբուրգն է, երրորդում՝ Տալլինը: Հնգյակը եզրափակել են Հելսինկին և Զագրեբը:
Ցանկը կազմելիս հաշվի են առել հինգ հիմնական չափանիշներ՝ տեղի բնակիչների երջանկության մակարդակը, բնակչության խտությունը, հասարակական տրանսպորտի հասանելիությունը և այլն: Բացի այդ, ցանկի հեղինակները ուշադրություն են դարձրել նաև մոտակա օդանավակայանի ծանրաբեռնվածությունը: