ԱՄՆ-ի գործողությունները կարող են դրդել Թուրքիային նոր ընկերներ փնտրել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը New York Times թերթում իր հեղինակային հոդվածում նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները կարող են դրդել Թուրքիային նոր ընկերներ ու դաշնակիցնել փնտրել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել էր, որ կարգադրել է կրկնակի ավելացնել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի համար մաքսատուրքերը: ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ թուրքական ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը կազմեն 20 և, համապատասխանաբար, 50%:
Սա հանգեցրել է թուրքական լիրայի անկմանը։
«Քանի դեռ շատ ուշ չէ, Վաշինգտոնը պետք է հրաժարվի սխալ պատկերացումից, թե մեր հարաբերությունները կարող են ասիմետրիկ լինել, և հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիան այլընտրանք ունի»,- գրել է նա։
ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում սրվել են՝ այդ թվում նաև Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով