Ես կոչ եմ անում Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների վատթարացման և պողպատի ու ալյումինի մաքսատուրքերի ավելացման Թրամփի որոշման ֆոնին։
«Ես համաձայն եմ Թրամփի հետ։ Թուրքիան ավտորիտարիզմի է ձգտում եւ ավելի ու ավելի հակաամերիկյան է դառնում։
Մեզանից շատերը պնդել են Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա։ ԱՄՆ–ն չպետք է շարունակի հերքել պատմական փաստերը»,–գրել է նա իր միկրոբլոգում։
Նշենք, որ Լյուն կոնգրեսականներից մեկն էր, որը ապրիլին ստորագրել էր նամակի տակ, որով կոչ էին անում Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։