Ռումինիայում հակակառավարական ցույցերի ժամանակ 440 մարդ է տուժել
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական ցույցերի ժամանակ 440 մարդ է տուժել, որոնցից 65-ը հոսպիտալացվել է:
Տուժածների թվում ժանդարմերիայի անձնակազմի 24 անդամ կա: Նշվում է, որ ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել հայտնում է Agerpres գործակալությունը
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արձակել գործող կառավարությանն ու նոր ընտրություններ անցկացնել: