Թրամփը զրուցել է Մակրոնի հետ և զգուշացրել է Կանադային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են առևտրի և անվտանգության հարցեր, հայտնում է «Գոլոս Ամերիկին»՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
«Երկու առաջնորդները քննարկել են հարցերի լայն շրջանակ առեւտրի և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Իրանում և Մերձավոր Արեւելքում»,–նշված է հայտարարությունում։
Ինքը՝ Թրամփը իր թվթիերյան էջում նմանատիպ հաղորդագրություն է տեղադրել՝ զրույցը «շատ լավը» անվանելով։
Թրամփը Թվիթերում հայտնել է, որ ԱՄՆ–ն ու Մեքսիկան հաջողությամբ բանակցություններ են վարում առեւտրային համաձայնագրի շուրջ։ Նա նաեւ զգուշացրել է, որ համաձայնագիրը կարող է կնքվել առանց Կանադայի. «Կանադան պետք է սպասի։ Նրանք սակագներն ու առևտրային պատնեշները չափազանց բարձր են»։
Հաղորդագրությունում Թրամփը նշել է, որ երեկոյան կհանդիպի Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հետ։