Վաշինգթոնը վատթարացնում է Պակիստանի հետ հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է կրճատել պակիստանցի սպաների թիվը ուսումնական եւ կրթական ծրագրերից, որոնք ավելի քան մեկ տասնամյակ երկկողմ ռազմական հարաբերությունների առանձնահատկությունն էին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին:
Այս քայլը Թրամփի՝ Պակիստանին անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի օգնությունը կասեցնելու վերաբերյալ որոշման առաջին հայտնի հետեւանքներից մեկն էր, որը նպատակ ուներ ստիպել Պակիստանին պայքարել իսլամական զինյալների դեմ:
Պենտագոնը եւ Պակիստանի զինվորականները չեն մեկնաբանում որոշումը, սակայն երկու երկրների պաշտոնական անձինք մասնավոր կարգով քննադատել են այդ քայլը:
ԱՄՆ-ի պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ մտահոգված են, որ որոշումը կարող է խաթարել վստահության ամրապնդման հիմնական միջոցները: Պակիստանի պաշտոնյաները զգուշացրել են, որ դա կարող է հրահրել իրենց զինվորականներին Չինաստանի եւ Ռուսաստանի հետ համագործակցության հետագա որոնմանը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը անանուն մնալու պայմանով, ասել է, որ Պակիստանի զինվորականների վերապատրաստման ծրագրի (IMET) չեղյալ հայտարարումը գնահատվել է 2.41 մլն դոլար: