Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ու դրանց հետագա զարգացումը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Հայտնի է, որ երկու երկրների առաջնորդները դրական են գնահատել ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են դինամիկ ու դրական կերպով՝ բարձր գնահատելով հատկապես պաշտպանական ու էներգետիկ ոլորտներում երկու երկրների միջև շարունակվող համագործակցությունը։
Աղբյուրը նշում է, որ Պուտինն ու Էրդողանը հասցրել են խոսել նաև սիրիական հակամարտության որոշ մանրամասների մասին։
Պարբերականը չի մանրամասնում, թե որ կողմի նախաձեռնությամբ է իրականացվել հեռախոսազրույցը։