Թուրքիան չի պարտվի տնտեսական պատերազմում. Էրդողան
Թուրքիան չի պարտվի տնտեսական պատերազմում ազգային արժույթի` դոլարի նկատմամբ ռեկորդային անկման ֆոնին: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Թուրքիան չի պարտվի տնտեսական պատերազմում»,- հայտնել է Էրդողանն իր ելույթում:
Այսօր լիրան հասավ հերթական ռեկորդային նվազագույն ցուցանիշին դոլարի նկատմամբ: Ամերիկյան արժույթը թանկացավ 12 տոկոսով` հասնելով մինչև 6.4684 լիրայի մեկ դոլարի նկատմամբ: