Մեդվեդևը պատժամիջոցների սաստկացումն անվանել է «տնտեսական պատերազմի հայտարարություն»
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա սաստկացումը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարություն:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Կրոնոցյան պետական արգելոցի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ,- գրում է Ռիա Նովոստին:
«Եվ այս պատերազմին հարկ կլինի արձագանքել՝ տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով և, անհրաժեշտության դեպքում, այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները պետք է դա հասկական»,- ասել է նա, պատասխանելով լսարանի հարցերին:
Մեդվեդևը նշել է, որ պատժամիջոցները այս կամ այն կերպ ազդում են երկրի տնտեսության վրա, այդ թվում, նաև՝ ազգային արժույթի: