Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային Է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային Է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինասնական համակարգի ապակայունացման ճանապարհով: Այդ մասին հայտնել Է Anadolu գործակալությունը: «Թուրքիայի դեմ տարբեր արշավներ են անցկացվում, ուշադրություն մի դարձրեք դրանց վրա:
Եթե նրանք ունեն դոլարներ, ապա մենք ունենք մեր ժողովուրդը, իրավունքն ու Ալլահը»,- նշել Է Թուրքիայի ղեկավարը՝ քաղաքացիներին դիմելով սևծովյան Ռիզա քաղաքում: Նա նաև նշել Է Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերի անհեռանկարայնությունը:
Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ ընկել Է դոլարի նկատմամբ, ինչը կապված Է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրման հետ՝ ահաբեկչական խմբավորմանը մասնակից լինելու մեջ մեղադրվող ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելուց Թուրքիայի իշխանությունների հրաժարվելու պատճառով:
Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը թարմացրել Է պատմական նվազագույն ցուցանիշը՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 5,42 լիրայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: