Ռուս սենատորն առաջարկում է հրաժարվել դոլարից՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների
ՌԴ–ի նկատմամբ ԱՄՆ կոշտ պատժամիջոցներին պետք է ինչ որ կերպ պատասխանել։ Եվ շատ պետական ուղեղներ հիմա զբաղված են այդ խնդրի լուծմամբ։ Դաշնության Խորհրդի անդամ Իգոր Մորոզովն առաջարկել է հրաժարվել դոլարից։
Նման գաղափար արդեն վաղուց է քննարկվում։ Եվ ժամանակ առ ժամանակ ռուսական քաղաքական գործիչները կրկին վերադառնում են դրան։ Ավելին, դոլարից հրաժարվելը որպես տնտեսական հեռանկար են դիտարկում նաև ՌԴ հիմնական գործընկերները։
«Դա այն է, ինչի մասին խոսվում էր BRICS-ի վերջին գագաթնաժողովին։ Դա ոչ միայն մեր պատասխանը կլինի, այլև համաշխարհային ողջ հանրության, որոնց դեմ պատերազմներ են սանձազերծվում»,– ասել է Մորոզովը։ Սենատորը հաղորդել է, որ Չինաստանի և Իրանի հետ Ռուսաստանը սկսել է առևտուր անել ազգային արժույթի օգտագործմամբ։ Մնում է սպասել, որ մյուս երկրներն էլ միանան դոլարի բոյկոտին։