Դոդոնը հրաժարվել է մարզադաշտի տարածքը փոխանցել ԱՄՆ դեսպանատանը
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ստորագրել է հրաժարումը նախկին հանրապետական մարզադաշտի հողատարածքը դեսպանատան նոր շենքի կառուցման համար ԱՄՆ-ի սեփականությանը փոխանցելու մասին օրենքից, տեղեկացնում է IPN- ն:
«Այնպես, ինչպես Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը, կարծում եմ, որ այս հողատարածքում պետք է կառուցվի զբոսայգի կամ մշակութային կենտրոն, որը կբխի երկրի բոլոր բնակիչների շահերից»,- Facebook-ում հրապարակված ուղերձում նշել է պետության ղեկավարը:
«Նախագահի հաստատության հասցեին քաղաքացիներից հարյուրավոր դիմումներ են ստացվել՝ խնդրանքով հրաժարվել այս օրենքից` որպես կոնֆլիկտի աղբյուր: Ուստի ես առաջարկում եմ վերադառնալ այս հարցի վերանայմանը խորհրդարանական ընտրություններից հետո՝ ավելի ձեռնտու որոշումներ կայացնելու համար», նշել է նախագահը երկրի օրենսդիր մարմնի ղեկավարին ուղղված իր նամակում:
Նույն հաղորդագրությունն Իգոր Դոդոնն ավելի վաղ փոխանցել էր նաեւ Մոլդովայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Փեթիտին նրա հետ հանդիպման ժամանակ:
Խորհրդարանը հուլիսի 20-ին հավանություն էր տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների սեփականությանը Հանրապետական մարզադաշտի հողատարածքը ԱՄՆ դեսպանատան նոր շենքի կառուցման համար փոխանցմանը: Քվեարկությունը տեղի էր ունեցել սոցիալիստների բացակայությամբ, որոնք դուրս էին եկել դահլիճից՝ դժգոհ լինելով նախաձեռնությունից: Կառավարությունը պարտավորվել էր Հանրապետական մարզադաշտի հողամասի վաճառքից ստացված գումարը ներդնել երկրի սպորտային ենթակառուցվածքի մեջ: