Ռուսաստանում «վախկոտ ծաղրածու» են անվանել Սաակաշվիլիին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մամուլի խոսնակ Նատալիա Տիմակովան անդրադարձել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարություններին Դմիտրի Մեդվեդևի վերաբերյալ՝ անվանելով Սաակաշվիլիին «վախկոտ ծաղրածու»։
«Эхо Москвы»-ին տված հարցազրույցում Տիմակովան նշել է, որ ՌԴ վարչապետի մասին Սաակաշվիլիի հնչեցրած բոլոր խոսքերը «սկզբից մինչև վերջ սուտ են»։
Մեդվեդևի խոսնակը նաև ասել է, որ իմաստ չի տեսնում մեկնաբանել «ակնհայոտորեն հոգեպես անառողջ մեկի զառանցանքը», և ում նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում հենց իր իսկ երկրի կողմից, և ով խայտառակ կերպով լքել է մեկ այլ երկիր։