Հայուհին կմասնակցի Միչիգան նահանգի խորհրդարանի ընտրություններին
Հայուհի Մարի Մանուկյանը փրայմերիզ է հաղթել և կմասնակցի Միչիգան նահանգի Խորհրդարանի ընտրություններին: Այս մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները, հաղորդում է Armenian Weekly-ը:
Մանուկյանը, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը, նոյեմբերին Միչիգան նահանգի Խորհրդարանի ընդհանուր ընտրություններին կլինի հանրապետական թեկնածու Դեյվիդ Վոլկինսի հակառակորդը:
Մարիի հայրական եւ մայրական գծով նախատատն ու նախապապը վերապրել են Հայոց Ցեղասպանությունը: