ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի կիբերհարձակումներին
ԱՄՆ-ն պատրաստվում է կիբերհարձակումներին, որոնք Իրանը կարող է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների վերականգնման պատճառով: Այս մասին Associated Press-ին պատմել են կիբերանվտանգության և հետախուզության փորձագետները, գրում է Gazeta.ru-ն:
Հնարավոր կիբերսպառնալիքի մտահոգություն առաջացել է դեռևս մայիսին, երբ Թրամփը 2015 թվականին միակողմանի դուրս եկավ իրանական միջուկային ծրագրից, համաձայն որի՝ ԱՄՆ-ն և այլ պետություններ թուլացնում էին տնտեսական պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց:
Փորձագետները ենթադրում են, որ սպառնալիքը կուժեղանա այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կրկին տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ:
Ամերիկյան հառուկ ծառայություններն Իրանին Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ միասին որակում են որպես գլխավոր արտաքին կիբերսպառնալիքներից մեկը:
Գործակալությունը նշում է, որ Իրանը ժխտում է իր կիբերհնարավորությունների օգտագործումը ԱՄՆ-ին հարված հասցնելու նպատակով: