Թրամփը նամակ է գրել Պուտինին
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Պոլը, ով պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում, թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քարտուղարությանն է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը:
Սենատորի խոսքով՝ ինքն արժանացել է Թրամփի նամակը Վլադիմիր Պուտինի քարտուղարությանը փոխանցելու պատվին:
«Նամակում ընդգծվում է տարբեր հարցերով հետագա համագործակցության կարևորությունը»,- գրել է Պոլը:
Նա նշել է, որ դրանց թվում են ահաբեկչությանը հակազդելը, օրենսդրական երկխոսության ակտիվացումը և մշակութային փոխանակման վերականգնումը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ նամակը փոխանցվել է դիվանագիտական ճանապարհով: