Առաջին կին մահմեդականը՝ ԱՄՆ Կոնգրեսում
Պաղեստինյան ծագումով ամերիկուհի Ռաշիդա Թլաիբը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի նախնական ընտրություններում և կարող է դառնալ առաջին մուսուլման կին կոնգրեսականը, հայտնում է Huffington Post-ը:
Սա Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Թլաիբի համար առաջին նման ձեռքբերումը չէ. 2008-ին նա դարձել էր առաջին մուսուլման կինը Միչիգան նահանգի օրենսդիր մարմնում:
Միչիգանում կայացած նախնական ընտրությունների ժամանակ նա առաջ էր անցել իր 5 կուսակիցներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետականները չէին մասնակցում այս ընտրություններին, Թլաիբը մրցակիցներ չի ունենա, և նա, փաստորեն, երաշխավորում է իր տեղը Կոնգրեսում նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, որոնք միջանկյալ են կոչում: