Անօդաչու սարքը ֆիքսել է՝ ինչպես է 1.000-ից ավելի ծարավ կով «հարձակվում» ջրի վրա (տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է անօդաչու թռչող սարքով արված ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են հարյուրավոր ծարավ կովեր նետվում ջրի կողմը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութն արվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, որի ամբողջ տարածքում աննախադեպ երաշտ է տեղի ունեցել: Հայտնի է, որ սա Ավստրալիայի պատմության մեջ վերջին տասնամյակների ընթացքում երաշտի ամենախոշոր դեպքն է:
Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա դրանում պատկերված է 1.300-ից ավելի կով, որոնք ֆերմեր Ամբեր Լեայի խոսքով՝ կսատկեին, եթե ջուր չխմեին:
«Երաշտի պատճառով մենք ստիպված ենք 50-70 կմ տարածություն անցնել կենդանիների համար խմելու ջուր գտնելու նպատակով»,- նշել է կինը:
Հայտնի է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները պատրաստվում են 500 մլն դոլար ծախսել երաշտի հետևանքները մեղմելու համար:
Մինչդեռ տուժած ֆերմերներից յուրաքանչյուրին վճարվելու է 12.000 դոլար: