Պայթյուն է որոտացել Իրանի մարզահամալիրներից մեկում. զոհվել է 3 բանվոր
Իրանի մայրաքաղաք Թեհրանի արվարձանում գտնվող «Էնգելաբ» մարզահամալիրում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է երեք բանվոր: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով քաղաքի հրշեջ-փրկարար ծառայությանը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել լույս օգոստոսի 8-ին. այդ պահին բանվորները եղել են կաթսայատանը:
Թեհրանի հրշեջ բաժնի ներկայացուցիչ Ջալալ Մալեքիի խոսքով՝ պայթյունը չի վնասել շինությունն ու հրդեհ չի առաջացրել: Միջադեպի պատճառը պարզվում է:
Գործակալության հաղորդմամբ՝ «Էնգելաբ» մարզահամալիրն օրական մոտ 10 հազար այցելու է ընդունում: