Գյումրիի Երկրագիտական թանգարանի վերանորոգման համար դրամահավաք կիրականացվի
Գյումրիի Երկրագիտական թանգարանի վերանորոգման համար դրամահավաք կիրականացվի: Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս մասին հայտարարվել է Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ: Դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերից և կտևի 1 ամիս: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով, դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ: Նախարարը նաեւ առաջարկեց թանգարանի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:
«Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ՝ այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել, շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին»,- ասաց նա:
Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ընդունեց նախարարի առաջարկը: