Էրդողանին ոչ մեկը չի վստահում, այդ թվում՝ իր կուսակիցները. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը կրկին անդրադարձել է թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկմանը։
Կարո Փայլանը թվիթթերյան իր էջում գրել է. «Էրդողանը կոչ արեց բոլորին, որ պետք է բարձի տակ պահած դոլարները մանրել, որից հետո թուրքական լիրան արժեզրկվեց 10 տոկոսով։ Էրդողանի խոսքերից հետո քաղաքացիները միշտ տուժվել են։ Արդեն Էրդողանին ոչ մեկ չի վստահում, այդ թվում իր կուսակիցները»,–գրել է Կարո Փայլանը։