Ինչու ռուսական տանկերը 2008 թվականին չմտան Թբիլիսի. պարզաբանում է Մեդվեդևը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Коммерсантъ-ի հետ զրույցում պատմել է, որ 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ ՌԴ-ն նպատակ չուներ ջախջախել Վրաստանը և մահապատժի ենթարկել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ինչո՞ւ են ռուսական տանկերը կանգ առել Թբիլիսիից 10 կմ հեռավորության վրա. վարչապետն այս հարցին ի պատասխան նշել է, որ նպատակ կար դուրս բերել վրացական զորքերը Ցխինվալիից, կարգուկանոն հաստատել և կանխել բռնության սրացումը և ռազմական գործողությունները:
«Կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել, երբ որոշում եմ կայացրել զսպվածություն ցուցաբերել և չշարունակել հետագա գործողությունները»,-ասել է Մեդվեդևը, ով 2008թ-ին զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը: