Ռուս թոշակառուների նախընտրելի վայրերի ցանկում Երևանն ու Գյումրին առաջատարների դիրքում են
Մայրաքաղաք Երևանը և Գյումրին հայտնվել են ռուսաստանցի թոշակառուների շրջանում ամենաշատ տարածված զբոսաշրջային երթուղիների ցանկում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով UFS.Travel գործակալությանը:
55 տարեկանից բարձր ռուսաստանցիների շրջանում ամենաշատ տարածված եվրոպական երթուղիներն են Բուրգասը (Բուլղարիա), Պրահան (Չեխիա), Տիվատը (Մոնտենեգրո), Ռիգան (Լատվիա) և Մյունխենը (Գերմանիա):
ԱՊՀ երկրները և մերձավոր արտասահմանը պակաս պահանջարկ չեն վայելում: Դրանց թվում ամենաշատը պահանջված են Երևանը, Քիշնևը (Մոլդովա), Նովո-Ալեքսեևկան (Ուկրաինա) և Մինսկը (Բելառուս):
Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին վարկանշային ցանկում առաջ է անցել Օդեսայից: