Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են իրականացնում
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են իրականացնում այն բանից հետո, երբ տեղեկատվություն Է ստացվել, թե մուտքի հատուկ իրավունքներ չունեցող անձը թափանցել Է անվտանգության գոտու տարածք: Այդ մասին, օգոստոսի 7-ին հայտնել Է Bild-ը:
Հատուկ գործողության շրջանակներում օդանավակայանի առաջին տերմինալի առանձին գոտիներից ուղևորների տարհանում Է իրականացվել:
Ոստիկանական գործողությունը ներառել Է հարյուրավոր ուղևորների, որոնք գտնվում Էին օդանավակայանում: