Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 2.5 հազար մարդ է տարհանվել
Իսպանիայի Վալենսիա շրջանում անտառային հրդեհների պատճառով շուրջ 2.5 հազար մարդ է տարհանվել, հրդեհները շարունակվում են նաեւ հարեւան Պորտուգալիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Իսպանիայում հրդեհի ամենախոշոր օջախը ներկայումս արձանագրվել է Լուչենտե քաղային շրջանում (Վալենսիա շրջան), այստեղ այրվել է ավելի քան հազարավոր հեկտար անտառ, տարհանվել են 2.5 հազար մարդ, որոնց տները գտնվել են կրակի անմիջապես հարեւանությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել են 21 միավոր ավիատեխնիկա՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։