Ադրբեջանում ականի պայթյունից 2 քաղաքացի է վնասվել
Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ՝ Ալիբեյլի գյուղի շրջակայքում:
Տեղի բնակիչներ 24-ամյա Մեխտիև Էլշադ Վիդադին և 14-ամյա Հուսեյնով Ֆարիդ օղլուն պայթել են ականի վրա՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Նշվում է, որ նշված տարածքներում եղել են վտանգի մասին զգուշացնող տարբերանշաններ: Դեպքի առթիվ քննություն է սկսվել: