Եվրահանձնաժողովը կրճատել է «ոսկե անձնագրերի» հանձնումը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր Է կրճատել անշարժ գույքի ձեռքբերման կամ ներդրումների դիմաց երրորդ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի եւ նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիներին տրվող անձնագրերի եւ կեցության վկայագրերի քանակը: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել Է Der Spiegel հրատարակությունը:
Այս որոշումը կապված Է «ոսկե» փաստաթղթերը փողերի լվացման եւ Եվրամիության անվտանգության վնասման համար օգտագործելու սպառնալիքի հետ:
Արդարադատության եվրակոմիսար Վերա Յուրովայի խոսքով՝ նոր դիրեկտիվները կարող են մշակվել եւ հրապարակվել արդեն աշնանը: «Եվրահանձնաժողովը խիստ անհանգստացած Է հանձնված «ոսկե անձնագրերի» քանակի ավելացումից»,- հայտարարել Է նա:
Եվրոպայի երկրների թվում կոմիսարները հատկապես առանձնացրել են Կիպրոսը, Հունաստանը և Մալթան, իսկ «ոսկե փաստաթղթերի» տերերի շրջանում՝ Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների եւ Չինաստանի քաղաքացիներին: «Մենք չենք ցանկանում տրոյական ձին (թողնել Եվրոպայի) միություն,- նկարագրել Է Յուրովան Եվրամիությունում երրորդ երկրներից քրեական տարրերի ազատ տեղաշարժման խնդիրը:
- Որոշ անդամ երկրներ պետք Է ավելին անեն, որպեսզի քաղաքացիություն չշնորհվի հանցագործներին, որոնք սպառնալիքի տակ են դնում Եվրոպայի անվտանգությունը եւ զբաղվում են փողերի լվացմամբ», հաղորդել Է «ՏԱՍՍ» իմֆորմացիոն գործակալությունը: