Թրամփին ցանկանում են զրկել հոլիվուդյան «Փառքի արահետ»-ի աստղից (լուսանկար)
ԱՄՆ-ում Արևմտյան Հոլիվուդի քաղաքային խորհուրդը որոշել է քվեարկություն անցկացնել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը «Փառքի արահետ»-ից հեռացնելու հետ կապված։ Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը։
Նշվում է, որ այդպիսի առաջարկութամբ հանդես են եկել քաղաքապետ Ջոն դ’Ամիքոն և քաղաքային խորհրդի անդամ Լինդսի Հորվաթը։ Նրանք կոչ են անում «Փառքի արահետ»-ից հեռացնել Թրամփի աստղը՝ «կանանց նկատմամբ նրա վրդովեցուցիչ վերաբերմունքի և այլ արարքների պատճառով»։
Հստակեցվում է, որ Թրամփին մեղադրում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին երեխաներին ընտանիքներից բաժանելու, ինչպես նաև 2016-ի նախագահական ընտրություններին «ռուսական միջամտությունը» հերքելու մեջ։