ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում Է գործադրում Իրանի նկատմամբ
ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում Է գործադրում Թեհրանի վրա՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրանական շուկաները: Ինչպես հայտնել Է Al-Mayadeen հեռուստաալիքը, օգոստոսի 6-ին այս մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Հարկավոր Է, որ մենք զգոնություն ցուցաբերենք, քանի որ Վաշինգտոնը հոգեբանական ճնշում Է գործադրում, որպեսզի ազդի իրանական շուկաների վրա»,-ասել Է Զարիֆը: Դրա հետ մեկտեղ դիվանագետը վստահություն Է հայտնել, որ «Իրանին կհաջողվի հաղթահարել ընթացիկ դժվարությունները»:
Վերջին օրերին իրանական ռիալի փոխարժեքը սեւ շուկայում հասել Է ամերիկյան մեկ դոլարի դիմաց ռեկորդային 120 հազար ռիալի, մինչդեռ մայիսի վերջին այն կազմում Էր մեկ դոլարի դիմաց 65 հազար ռիալ: Դա երկրում առաջացրել Է գնաճիև սպառողական ապրանքների ու վառելիքի գների բարձրացում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: