Եվրամիությունն օգոստոսի 7-ից կարգելափակի ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում
Եվրամիությունն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում, ոպեսզի պաշտպանի եվրոպական ընկերություններին: Այդ մասին հայտնել են Եվրահանձնաժողովում:
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ ասված է, որ ԵՄ-ն խորապես ափսոսում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման համար այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշեց դուրս գալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից,- փոխանցում է TACC-ը:
«Մենք խորապես ափսոսում ենք, որ ԱՄՆ-ն որոշեց դուրս գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից»,- նշվում է հայտարարության մեջ:
Նախարարներն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն «աշխատում և կատարում է իր խնդիրները՝ ապահովելով իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»: