ԱՄՆ-ն կվերականգնի Իրանի դեմ լայնածավալ պատժամիջոցները
Երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի դեմ լայնածավալ պատժամիջոցները, որոնք նախկինում կասեցվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պատճառով, փոխանցում է «Риа Новости»-ն:
Թեպետ, գործարքի համաձայն, պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը նախատեսված է միայն Իրանի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում, ինչը տեղի չի ունեցել, Միացյալ Նահանգները հայտարարել էին այդ մասին միակողմանի կարգով: Կողմերից որևէ մեկն այս որոշմանն աջակցություն չէր հայտնել:
Փորձագետները կանխատեսում են, որ արտասահմանյան ձեռնարկությունների դեմ պատժամիջոցները կկիրառվեն արդեն առաջիկա շաբաթների ընթացքում: Ըստ «Риа Новости»-ի աղբյուրների՝ եվրոպացիների հետ բանակցությունների ընթացքում ամերիկացի գործընկերները որևէ հստակ պատասխան չեն տվել, թե ինչպես է ԱՄՆ-ն նախատեսում կիրառել պատժամիջոցները: Այսպիսով, ԳՀՀՊ-ին այլընտրանք Վաշինգտոնը ևս դեռ չի ներկայացրել: