Սաուդյան Արաբիան Կանադայի դեսպանին 1 օր է տվել` երկրից հեռանալու համար
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը թագավորությունում Կանադայի դեսպանին մեկ օր Է տվել երկրից հեռանալու համար: Էր Ռիադն այս քայլին Է դիմել թագավորությունում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստուհիներին ազատ արձակելու՝ Օտտավաի կոչից հետո:
Օգոստոսի 3-ին Կանադայի արտգործնախարարությունը մտահոգություն Էր հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ և պահանջել Էր ազատ արձակել նրանց:
«Մենք Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջում ենք անհապաղ բաց թողնել նրանց և մարդու իրավունքների համար խաղաղ պայքարի մյուս բոլոր մասնակիցներին»,- նշված Է Twitter-ում արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Կանադան միջամտում Է թագավորության ներքին գործերին»,- արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից մեջբերում Է անում Մամուլի սաուդյան գոծակալությունը: Դրանում նշվում Է, որ Էր Ռիադն իր դեսպանին հետ Է կանչում կոնսուլտացիաների համար: