Փորձագետների գնահատականը՝ Սթիվեն Սիգալի ՌԴ ԱԳՆ-ում պաշտոնի նշանակման վերաբերյալ
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալի՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունում պաշտոնի նշանակումը պայմանավորված է այն փաստով, որ նա «աշխարհի մարդ է» ու հեշտությամբ կարող է Ռուսաստանի շահերը ներկայացնել Միացյալ Նահանգներում: Նման կարծիք են հայտնել դիվանագիտական ոլորտի փորձագետները: Գրում է gazeta.ru-ն:
Հայտնի է, որ Սիգալը նշանակավել է ԱՄՆ-ի հետ մարդասիրական կապերով հատուկ դեսպան: Փորձագետների կարծիքով՝ նման պաշտոնները համարժեք են պատվավոր հյուպատոսի պաշտոնին:
«ԱԳՆ-ն ի աջակցությունը մեզ նման դիվանագետների կորպուս է ստեղծում, ինչը շատ լավ պրակտիկա է»,- նշել է փորձագետ Անդրեյ Սուզդալցևը:
Նա ընդգծել է, որ մշակույթի և սպորտի գործիչներն ահռելի ուշադրություն են գրավում, ուստի նրանց համար ավելի հեշտ է դիվանագիտական հարցեր լուծելը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Սիգալի նշանակումը:
Հայտնի է, որ դերասանը մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բազմիցս հրապարակավ պաշտպանել է նրա վարած քաղաքականությունը, ողջունել 2014թ. ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումը, ինչպես նաև քննադատել ԱՄՆ կառավարությանը