Իրանում հակակառավարական ցույցերի 5-րդ օրն է (տեսանյութ)
Իրանի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են հակակառավարական ցույցերը, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել Թեհրանում, Քարաջում, Շիրազում, Քոմում և այլ խոշոր քաղաքներում:
Ցուցարարները բողոքում են երկրի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման դեմ: Նրանք լուրջ մտավախություններ ունեն առ այն, որ ԱՄՆ-ի կողմից վերականգնվելիք պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան տնտեսության վրա:
Աղբյուրը մանրամասում է, որ որոշ վայրերում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Ավելի վաղ հաղորդվում էր նաև ձերբակալվածների մասին:
Ցույցերը հիմնականում սկսվել են բարձր գների և կոռուպցիայի դեմ կարգախոսներով, սակայն արագորեն հակակառավարական բնույթ են ստացել: