ԱՄՆ պետքարտուղարը՝ Թեհրանի հետ բանակցություններին Թրամփի պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցությունների, սակայն Թեհրանը պետք է հանձնառու լինի իր գործունեության փոփոխությանը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ինդոնեզական Metro TV լրատվական հեռուստաալիքին կիրակի օրը տված հարցազրույցում, փոխանցում է Тасс-ը։
Պոմպեոն նշել է, որ նախագահը միշտ հայտարարում է, որ պատրաստ է բանակցություններին, անկախ այն բանից, թե ստեղծվել են դրա համար պայմաններ՝ միջուկային ծրագրի հարցով գործարք կնքելու տեսքով եւ արդյոք բանակցությունները համարվում են տեղին․ «Սակայն կարեւոր է Իրանի հանձնառությունը իր ճանապարհի փոփոխությանը, որ այդ քննարկումները օգտակար լինեն»,-ասել է պետքարտուղարը։