«Թալիբան» շարժումը ստանձնել է Աֆղանստանում պայթյունի հետևանքով՝ ՆԱՏՕ-ի 3 զինծառայողի մահվան պատասխանատվությունը
«Թալիբան» արմատական շարժումը ստանձնել է Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայի շրջանում կիրակի տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունի հետևանքով ՆԱՏՕ-ի առաքելության 3 զինծառայող է զոհվել, ևս 3-ն էլ վիրավորվել են, փոխանցում է «РИА Новости»-ն։
Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ մահապարտ ահաբեկիչը կիրակի օրը իրեն պայթեցրել էր «Բաղրամ» ավիաբազայի շրջանում, զոհվել էին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զինծառայողներ Չեխիայից, վիրավորվել էին ՆԱՏՕ-ի առաքելության ամերիկացի անդամ և Աֆղանստանի բանակի երկու զինվոր։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և հայտարարել, որ տխուր իրադարձությունը չպետք է խանգարի միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։