Իրանի և նրա տնտեսության վիճակը գնալով վատանում է և արագ տեմպերով. Թրամփ
Միացյալ Նահանգներ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների անցկացման հնարավորությունը կախված է Թեհրանից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը, մասնավորապես, գրել է. «Իրանի և նրա տնտեսության վիճակը գնալով վատանում է և արագ տեմպերով: Կհանդիպեմ, թե ոչ, կարևոր չէ: Ամեն ինչ կախված է նրանցից,- փոխանցում է ТАСС-ը:
Հուլիսի 30-ին Թրամփը հայտարարել էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամության մասին: Ավելի ուշ պետքարտուղար Պոմպեոն նշել էր, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը կողջունի, եթե Թեհրանն այդուհանդերձ իրականացնի որոշ նախնական պայմանավորվածություններ:
Հուլիսի 31-ին, սակայն, Պետքարտուղարության մամլո խոսնակը հստակեցրել էր, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը աջակցում է երկրի ղեկավարի առաջարկությանը, միևնույն ժամանակ նշելով, որ առայժմ երկկողմ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ չեն նախանշվում: