Սոչիում հայտնաբերվել է կորած երկրորդ երեխայի մարմինը
Օգոստոսի 5-ին, ժամը 11-ին, հայտնաբերվել է 4-ամյա աղջկա մարմինը: Այս մասին հաղորդում է «Ռուսաստան-1» հեռուստաալիքը, հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին,- գրում է ria.ru-ն:
Նշվում է, որ աղջկա մարմինը հայտնաբերվել է ծովում, «73 կիլոմետր» լողափի մոտ, ափից մոտ 500 մ հեռավորության վրա:
Այսպիսով ավարտվել են որոնողական աշխատանքները, որոնք սկսվել էին օգոստոսի 3-ի երեկոյան: Դրան մասնակցել են ավելի քան 400 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները վերսկսել են Սոչիում անհայտ կորած աղջկա որոնումները:
Օգոստոսի 3-ին Պլաստունկա գետն էին ընկել չորս հանգստացող՝ տղամարդ, կին և 4 և 15 տարեկան երկու երեխա: Մեծահասակները փրկվել էին, սակայն երեխաներին տարել էր հոսանքը:Օգոստոսի 4-ին հայտնաբերվել էր դեռահասներից մեկի մարմինը: