Ռուսաստանը ամերիկյան ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքերի նոր դրույքներ է մտցնում
Օգոստոսի 5-ից Ռուսաստանը ամերիկյան ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքերի նոր դրույքներ է մտցնում:
Նման որոշումն ընդունվել է ի պատասխան պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերի բարձրացման ԱՄՆ գործողությունների:
Մասնավորապես՝ մաքասատուրքերը կբարձրանան բեռնափոխադրումների տրանսպորտային միջոցների առանձին տեսակների, նավթագազային սարքավորումների, մետաղամշակման և ժայռապարների հորատման գործիքների, ճանապարհաշինական տեխնիկայի և օպտիկական մանրաթելերի ներմուծման համար, հայտնում է «Փրայմը»
Այս պահին մաքսատուրքերի ծավալը կկազմի տարեկան 87,6 մլն դոլար: